Համացանցում են Վենեսուելայի համար նախատեսված չինական զրահափոխադրիչի նկարները

Վենեսուելայի համար Չինաստանում արտադրված VN-1 զրահափոխադրիչներից մեկի լուսանկարները հայտնվել են համացանցում: Չինական կողմը պատրաստվում է առաջիկայում շուրջ 60 միավոր այս մեքենաներից տրամադրել Վենեսուելայի զինված ուժերին, նշում է նկարները հրապարակող fav-club.com կայքը:

Վենեսուելայի զինված ուժերի համար նախատեսված չինական VN-1 զրահափոխադրիչ

Վենեսուելայի զինված ուժերի համար նախատեսված չինական VN-1 զրահափոխադրիչ

VN-1 զրահափոխադրիչների մատակարարումը նախատեսված է Վենեսուելայի ու Չիանստանի 2012-ին կնքած խոշոր պայմանագրով: Զենքի վաճառքի պայմանագրով նախատեսված էր, որ չինական կողմն արտադրելու ու Վենեսուելային է հանձնելու ոչ միայն VN-1 զրահափոխադրիչներ, այլև VN-18 հետևակի մարտական մեքենաներ, VN-16 լողացող թեթև տանկեր, ինչպես նաև հրամանատարական/հրամանատարա-շտաբային մեքենաներ՝ պատրաստված նույն պլատֆորմի հիմքով, 81 մմ ու 120 մմ ինքնագնաց ականանետներ ու երկտրամաչափային համազարկային կրակի ռեակտիվ կայաններ (ՀԿՌՀ), որոնք մոդուլային են ու կարող են կրակել ինչպես 122 մմ, այնպես էլ 220 մմ տրամաչափի հրթիռներ:

Չնայած, որ մատակարարվող տեխնիկայի ծավալը հայտնի չէ, սակայն ամբողջ սպառազինության համար Վենեսուելան պայմանագրով պարտավորվել է վճարել շուրջ 500 մլն ամերիկյան դոլար: Դրանով իսկ այս պայմանագիրը զենքի արտահանման տեսանկյունից Չինաստանի կնքած ամենախոշոր պայմանագրերից մեկն է:

ZBL-09զրահափոխադրիչը, որի արտահանվող տարբերակն է Վենեսուելային տրամադրվող VN-1 զրահափոխադրիչը, նախագծել է չինական NORINCOընկերությունը: Երբեմն զրահափոխադրիչը դասում են նաև անվավոր հետևակի մարտական մեքենաների շարքը:

Զրահափոխադրիչն ունի 8×8 անվային ընթացամաս ու 21 տոննա զանգված, լողացող է: Զինված է 30 մմ ավտոմատ թնդանոթով ու 7,62 մ գնդացրով, զրահափոխադրիչի վրա տեղադրված են նաև հակատանկային կառավարվող հրթիռների արձակման կայաններ: Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, տեղափոխվող դեսանտը՝ 7 հոգի: Զրահափոխադրիչը արտադրության մեջ է 2006-ից, իսկ սպառազինության ընդունվել է 2009-ին: Վենեսուելան առաջին արտասահմանյան երկիրն է, որտեղ արտահանվելու է այս զրահափոխադրիչը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *