Ադրբեջանի մոբիլիզացիայի ու զորակոչի ծառայության աշխատակցին դանակահարել են

Ադրբեջանի Աղդամի շրջանի Դյորդիյոլ ավանում, որը կառուցվել է փախստականների համար, դանակով 6 անգամ հարվածել են Ադրբեջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության աշխատակից Ֆիզուլի Ալիևին։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, Աղդամի շրջանային կենտրոնական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է փրկել տուժածի կյանքը։ Ըստ աղբյուրի՝ դանակահարության դրդապատճառներն անհայտ են։ Նախնական տվյալներով՝ Ալիևին դանակահարել է իր հարազատներից մեկը վեճի ժամանակ։

Տերտերի (Թարթառի) շրջանի շրջանային դատախազությունը փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցել։ Ընթանում է հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *