Խաղողօրհնեքի արարողություն՝ ՀՀ զորամասերից մեկում

Օգոստոսի 17-ին Խաղողօրհնեքի արարողություն է անցակցվել նաև Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։

Խաղողօրհնեք զորամասում

Խաղողօրհնեք զորամասում

Իջևանում տեղակայված զորամասերից մեկում անցկացված Խաղողօրհնեքի արարողությանը կազմակերպել էր զորամասի հոգևոր սպասավոր Սմբատ սարկավագը, իսկ արարողությունը կատարել է Իջևանի Ս. Ներսես Շնորհալի եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Սիմեոն քհն. Առաքելյանի ձեռամբ:

Խաղողօրհնեքից հետո Տեր Սիմեոնը կատարեց նաև նորակոչիկների օրհնության կարգ։ Արարողությունն ավարտվեց Պահպանիչ աղոթքով, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *