Իրավիճակն առաջնագծում հանգիստ է. Սեյրան Օհանյան

Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է: Վերջին օրերին լարվածությունը նվազել է, կրակոցները հասել են նվազագույնի։ Այս մասին Արտակարգ իրավիճակների նախարարություն կատարած այցի ընթացքում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,հաղորդում է հայաստանյան «Արմենպրես» լրատվական գործակալությունը։

Սեյրան Օհանյանը

Սեյրան Օհանյանը

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված զսպման, պատժիչ մեխանիզմների կիրառման արդյունքում մենք հասել ենք նրան, որ սահմանային իրավիճակը հանգիստ է»,- նշել է Սեյրան Օհանյանը։

Գործակալությունը հաղորդում է նաև, որ ըստ նախարարի՝ պաշտպանության բանակի ստորաբաժանումները երբևէ անկանոն կրակոցներին չեն պատասխանում, այլ պատասխանում են միայն կանոնավոր կրակոցներին, դիպուկահարներին և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման դեպքում:

Դիտարկմանը, որ սահմանին լարվածության նվազմանը նպաստել է Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպումը, Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ եռակողմ հանդիպման համար Հայաստանի Հանրապետության տեսակետն ավելի հիմնավոր դարձնելու համար հայկական զինված ուժերը նպաստավոր պայմաններ էին ստեղծել, իսկ հանդիպումից հետո էլ հնարավոր եղավ հասնել նրան, որ իրավիճակն այս պահին հանգիստ է:

One response to “Իրավիճակն առաջնագծում հանգիստ է. Սեյրան Օհանյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 10-16 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *