ՀՀ ՊՆ առաջին տեղակալը Մոսկվայում է. կդիտի «Տանկային բիաթլոնի» եզրափակիչ փուլը

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն օգոստոսի 15-ին հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկիի հետ:

Հանդիպումների ժամանակ  քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է եղել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում իրադարձություններին, ինչպես նաեւ խաղաղապահությանն ու ռազմական կրթությանը վերաբերող հարցերին:
Վերոնշյալ այցի շրջանակներում արծարծվել են նաև գալիք տարում Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ մասնակից պետությունների խաղաղապահ ուժերի «Անքակտելի Եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև ՀԱՊԿ և ԱՊՀ կազմակերպություների շրջանակներում գործող հիմնական մասնագիտական կրթական հաստատություններում կադրերի և մասնագետների պատրաստման վերաբերյալ հարցեր:

Օգոստոսի 16-ին այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակաի մասնակցությունը ՌԴ ԶՈւ «Ալաբինո» ուսումնամարզական համալիրի բազայում անցկացվելիք «Տանկային բիաթլոն-2014» աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *