Հայաստանում է Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ից 15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատար-ադյուտանտ գեներալի օգնական, բրիգադի գեներալ Բրեդլի Լինկը:

բրիգադի գեներալ Բրեդլի Լինկին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

Բրիգադի գեներալ Բրեդլի Լինկին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

Այցի ընթացքում բրիգադի գեներալ Բրեդլի Լինկին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Կայացել է նաև բրիգադի գեներալ Լինկի հանդիպումները ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Խաչատրյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությանը և դրա հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:

Կանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատարն այցելել է նաև ՀՀ ՊՆ մարշալ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ և ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոց:

Օգոստոսի 14-ին բրիգադի գեներալ Լինկը մասնակցելու է Սյունիքի մարզի Դարբաս գյուղի հիվանդանոցի և դպրոցի վերաբացման արարողությանը, որը վերանորոգվել է Կանզասի ազգային գվարդիայի ինժեներական ծառայության միջոցով: Նշված աշխատանքների իրականացման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունն որոշակի օժանդակություն է ցուցաբերել տրանսպորտային փոխադրումների իրականացման ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *