Ադրբեջանի ներքին զորքերի ենթասպան մահացել է ավտովթարի հետևանքով

Օգոստոսի 13-ի առավոտյան ժամերին Ադրբեջանի Ափշերոնյան շրջանի Նովխանի ավանում երկու ավտոմեքենաների բախման հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է Ադրբեջանի ներքին զորքերի ենթասպա Նիջադ Բաբազադեն։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Anspress լրատվական գործակալությունը, 25-ամյա ենթասպան եղել է 99 EP 188 պետհամարանիշով Opel մակնիշի ավտոմեքենայի ղեկին ու բախվել է Pajero մակնիշի ավտոմեքենային՝ 50 CJ 609 պետհամարանիշով։ Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Նկատենք, որ սա 2014-ի օգոստոս ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի հայտարարված 23-րդ կորուստն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *