Հրկիզող գնդակով փամփուշտներով հակառակորդը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Երեկ երեկոյան և այսօր առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության՝ մի քանի տեղերում խախտելով հրադադարի ռեժիմը: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես  հրկիզող գնդակով փամփուշներով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն իրենց դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցրել են:

Կրկին անգամ զգուշացնում ենք, որ միջադեպերի և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Տե՛ս նաև. Ադրբեջանը հայտնում է առաջնագծում 1 զոհի, 1 վիրավորի մասին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *