Ռուսաստանը հակընդդեմ պատժամիջոցներ է հայտարարում ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու մի քանի այլ երկրների դեմ

Ռուսաստանում ուժի մեջ է մտել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառող մի քանի երկրներից՝ ԱՄՆ-ից, Եվրոպական Միության երկրներից, Կանադայից, Ավստրալիայից ու Նորվեգիայից, մի շարք ապրանքատեսակների ներմուծումը մեկ տարով: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ռուսաստան այժմ արգելվում է ներմուծել մսամթերք, պանիր ու կաթնամթերք, մրգեր ու այլ ապրանքատեսակներ:

Սրանով ռուաստանյան կողմը պատասխանում է ՌԴ-ի դեմ այդ երկրների հայտարարած պատժամիջոցներին, որոնցով այդ երկրները արգելել էին իրենց տարածքում մի շարք ռուսաստանյան ընկերությունների գործունեությունը, կասեցրել էին ռուսաստանյան պետական ընկերությունների հետ կնքած պայմանագրերի կատարումը և այլն:

Ռուսաստանի դեմ այս պատժամիջոցները նշված երկրները կիրառում են՝ հիմնավորելով ռուսաստանյան կողմի՝ Ուկրաինայի դեպքերի հետ կապված քաղաքականության հետ:

Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք երկրներ, ԱՄՆ-ն ու պատժամիջոցներ կիրառող մի շարք երկրներ Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայում իրադրությունը սրելու ու ապստամբներին օգնելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *