Արցախում Սեյրան Օհանյանը հանդիպել է Բակո Սահակյանին և Մովսես Հակոբյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 6-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Արցախում Սեյրան Օհանյանը հանդիպել է Բակո Սահակյանին և Մովսես Հակոբյանին

Արցախում Սեյրան Օհանյանը հանդիպել է Բակո Սահակյանին և Մովսես Հակոբյանին

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանն ու այդ ոլորտում համատեղ աշխատանքի վերաբերող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն առաջնագծում ունեցել է 6 զոհ, ադրբեջանական կողմը՝ առնվազն 18։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *