Հուլիսի 31-ին հակառակորդի դիվերսիան կասեցրած զինծառայողը պարգևատրվել է Արիության մեդալով

Հուլիսի 31-ին հակառակորդի դիվերսիան կասեցնելիս վիրավորվել էր ՊԲ շարքային զինծառայող Նորայր Միքայելի Քամալյանը: Նա պարգևատրվել է Արիության մեդալով:

Նորայր Քամալյանը հոսպիտալում

Նորայր Քամալյանը հոսպիտալում

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ` հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար զինծառայող Նորայր Միքայելի Քամալյանը պարգևատրվել է Արիության մեդալով:

Հիշեցնենք, որ Նորայր Քամալյանը դեմ առ դեմ դուրս գալով հակառակորդի դիվերսիոն խմբի անդամին՝ բռնվել էր ձեռնամարտի ու շարունակել պայքարը նույնիսկ դանակով ստացած վնասվածքներից և ծնոտի կոտրվածքից հետո։

One response to “Հուլիսի 31-ին հակառակորդի դիվերսիան կասեցրած զինծառայողը պարգևատրվել է Արիության մեդալով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *