Լիբիայում ռազմական ինքնաթիռ է վթարի ենթարկվել. զոհեր չկան

Լիբանանի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռներից մեկը, որը կիրառվում էր վերջին շրջանում ակտիվացած զինյալների խմբավորումների դեմ պայքարում, վթարի է ենթարկվել Բենղազի քաղաքում։ Օդաչուին հաջողվել է կատապուլտի օգնությամբ դուրս գալ։

Ինչպես հաղորդում է արաբական «Ալ Աքբար»  լրատվական գործակալությունը, հղում տալով Լիբանանի զինուժի սպա Սաղր ադ-Ջերուշի խոսքերին, ինքնաթիռը թերևս պայթել է այն ժամանակ, երբ բախվել է գետնին։ Այնուհանդերձ, այս պահի դրությամբ հայտնի չէ ինքնաթիռի անկման բուն պատճառը։ Որպես նախնական վարկած՝ քննարկվում է տեխնիկական անսարքությունը, սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում կառավարական ուժերի դեմ մարտնչող իսլամիստների հետ բախումնները, առավել հավանական է թվում ականատեսների այն վկայությունը, թե ինքնաթիռը խփվել է զենիթահրթիռային համալիրից անհայտ անձանց կողմից։

Նշենք, որ ինքնաթիռի մասին մանրամասն տվյալներ չեն հրապարակվել։

Նկատենք, որ կառավարական զորքերի ու զինյալների բախումների հետևանքով միայն վերջին օրերին Բենղազիում սպանվել է առնվազն 38 հոգի, որոնց մեծ մասը զինծառայողներ են։ Մայրաքաղաք Տրիպոլիում նույն ժամանակահատվածում արյունալի մարտերի պատճառով սպանվել է 23 մարդ։

Շուրջ 3 տարի առաջ Լիբիայում քաղաքացիական պատերազմ էր սկսվել, որի արդյունքում գահընկեց էր արվել երկրի ղեկավար Մուամար Քադաֆին։ Վերջինս ղեկավարում էր Լիբիան ավելի քան 40 տարի։ Այդ օրվանից ի վեր Լիբիայում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, ինչը փորձագետները պայմանավորում են հասարակության ցեղային կառուցվածքով, թույլ կենտրոնական իշխանությամբ և իսլամիստների ակտիվ գործունեությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *