Զաքիր Հասանովի՝ զինծառայողների համար կառուցած բնակելի շենքերը դատարկ են

Հունիսի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մասնակցել է 9 հարկանի երկու բազմաբնակարան շենքի բացման արարողությանը ու հանձնել է բնակարանները զինծառայողներին։ Զինծառայողների շահագործմանը հանձնված երկու բազմաբնակարան շենքերից մեկում, համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների, կար 40, մյուսում ՝70 բնակարան։ Նշվում էր, որ շենքերն ապահովված են կենցաղային բոլոր պայմաններով, այդ թվում՝ գազ, էլեկտրականություն, ջուր, վերելակ և այլն։

Ադրբեջանի բազմաբնակարան շենքերից մեկը՝ նախատեսված զինծառայողների ու նրանց ընտանիքների համարԱդրբեջանի բազմաբնակարան շենքերից մեկը՝ նախատեսված զինծառայողների ու նրանց ընտանիքների համար

Ադրբեջանի բազմաբնակարան շենքերից մեկը՝ նախատեսված զինծառայողների ու նրանց ընտանիքների համար

Ադրբեջանական Musavat.com կայքը հաղորդում է, որ վերջերս իրենք խմբագրության էլեկտրական փոստին նամակ է եկել այդ շենքերից մեկում բնակարան ստացած սպաներից մեկից։ Նա նշել է, որ հանդիսավոր արարողության ժամանակ նախարարի ներկայությամբ ամեն ինչ արվել է ցուցադրական ու իրականում բնակարանների մեծ մասում բացակայում են անգամ բնակության տարրական պայմանները։

Ըստ սպայի՝ բնակարաններն ընդհանրապես պիտանի չեն բնակության համար, դրանցում չկա ո´չ էլեկտրականություն, ո´չ ջրամատակարարում։ Սպաների մի մասը հարկադրված է եղել սեփական գրպանից ներդրում անել՝ բնակարանները մասամբ կարգի բերելու համար։ Այդուհանդերձ, բնակարանների զգալի մասը դատարկ է։

Նամակ գրած սպան, որը չի ներկայացել, շեշտել է նաև, որ շենքերում բնակարան ստացածներից շատերն արդեն ավարտել են զինվորական ծառայությունը, մինչդեռ բազմաթիվ սպաների, ովքեր դեռ ծառայում են ու ներկայումս վարձով են ապրում, բնակարան չի հատկացվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *