Երդման արարողությանը զինծառայողներին Կտակարաններ են բաժանվել

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում նորակոչիկների երդման արարողության ընթացքում բոլոր զինծառայողներին հանդիսավոր բաժանվել են Նոր Կտակարաններ և զինվորների համար նախատեսված «Զինվորի աղոթագրքույկներ»:

Երդման արարողությունը

Երդման արարողությունը

Հուլիսի 26-ին կայացած երդման արարողությունը բացվել է զորամասի հոգևոր սպասավոր՝ Վոլոդյա սարկավագ Նաջարյանի Տերունական աղոթքով և օրհնության խոսքով: Երդման արարողությունն ավարտվել է զինվորների հանդիսավոր քայլերթով։

Նոր Կտակարանները հրատարակվել են ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության և Աստվածաշնչային ընկերության համագործակցության արդյունքում, տեղեկացնում է Հոգևոր առաջնորդության կայքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *