Ֆրանսիան ստացավ երրորդ A400M ինքնաթիռը

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը ստացել են A400M բեռնատար ինքնաթիռի երրորդ օրինակը։ Airbus Space & Defense ընկերությունն ինքնաթիռը ֆրանսիական կողմին է հանձնել հուլիսի 25-ին։ Նորագույն բեռնատար ինքնաթիռը տեղակայվելու է Օռլեանի ավիաբազայում, տեղեկացնում է Flightglobal լրատվակայքը։

Ֆրանսիայի ԶՈՒ Airbus A400M ինքնաթիռը

Ֆրանսիայի ԶՈՒ Airbus A400M ինքնաթիռը

 

A400M-ի առաջին երկու օրինակները Ֆրանսիան ստացել էր 2013 թվականի ընթացքում։ Նորագույն ինքնաթիռի ևս մեկ միավոր այս տարի ստացել էր նաև Թուրքիան։

Նշենք, որ եվրոպական Airbus Space & Defense ընկերության արտադրած A400M Atlas բեռնատար ինքնաթիռն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, ինչպես նաև կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։ Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 9,3 հազար կմ հեռավորության վրա։

A400M ինքնաթիռների ստեղծման գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբին: Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Մեկ միավոր ինքնաթիռի մոտավոր արժեքն է 136 մլն եվրո։

Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներին և ֆինանսավորմանը մասնակցել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Մալայզիան, ինչպես նաև Թուրքիան, որոնք էլ նախատեսում են ստանալ ընդհանուր 174 միավոր A400M:

Թուրքիան Ֆրանսիայից հետո երկրորդ պետությունն է, որը ստացել է նորագույն ինքնաթիռից։ Թուրքիայի զինված ուժերն ընդհանուր ստանալու է 10 միավոր նորագույն ինքնաթիռներից, ինչի համար վճարելու է 1,5 մլրդ ամերիկյան դոլար։ Սպասվում է, որ A400M-երը Թուրքիային կփոխանցվեն առաջիկա 4 տարիների ընթացքում։

Թուրքական առաջին A400M-ը տեղակայվել է Կայսերիի (Կեսարիա) 221-րդ ավիաբազայում։ Այն ստացել է հայտնի թուրք ըմբիշ Քոջա Յուսուֆի անունը։

 

3 responses to “Ֆրանսիան ստացավ երրորդ A400M ինքնաթիռը

  1. Pingback: Ֆրանսիան ստացավ չորրորդ A400M բեռնատար ինքնաթիռը | Ռազմ.info

  2. Pingback: Մեծ Բրիտանիայի համար նախատեսված առաջին A400M-ը թռիչք է կատարել | Ռազմ.info

  3. Pingback: Մալայզիայի համար նախատեսված առաջին A400M-ը շուտով կսկսի փորձարկումները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *