Հուլիսի 27-ին աշխատանքային այցով Պաշտպանության բանակում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այցի շրջանակներում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց առաջնային գծի տարբեր հատվածներում, ՀՀ ՊՆ և ՊԲ ղեկավարները հանդիպել են բանակի ղեկավար կազմին և զորամասերի հրամանատարներին, ծանոթացել առաջնային գծում ինժեներական արգելափակոցների համակարգերի, դիտարկման, կրակի վարման և ազդանշանային համակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացված և շարունակվող աշխատանքներին:
Վերջին շրջանում հակառակորդի ակտիվացման փորձերի հետ կապված` ՀՀ ՊՆ և ՊԲ ղեկավարներն անձնակազմին տվել են մեթոդական ցուցումներ և առաջադրել համապատասխան խնդիրներ:
Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը մասնակցել են նաև Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում բարերար Հայկ Մաղաքելյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվելիք զինվորական ավանի հիմնարկեքի արարողությանը:
Pingback: Սեյրան Օհանյանը այցելել է առաջնային գիծ | Real News