Պերուն կարող է հավելյալ 8 միավոր Մի-171Շ ուղղաթիռ գնել Ռուսաստանից

Պերուի պաշտպանության նախարարությունը նախատեսում է Ռուսաստանից գնել հավելյալ 8 միավոր Մի-171Շ ուղղաթիռ, որոնք հիմնականում կօգտագործվեն թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող հանցախմբերի դեմ պայքարում։ Սա դեռևս միայն մտադրություն է և հայտնի չէ, թե երբ կստորագրվի պայմանագիրը։ Այս մասին հայտնում է «Jane’s» ռազմական հադնեսը։

Մի-171 ուղղաթիռ. Պերույի ՌՕՈւ

Մի-171 ուղղաթիռ. Պերույի ՌՕՈւ

Պերուն 2013-ի դեկտեմբերին արդեն իսկ կնքել է 24 միավոր Մի-171Շ (ռուս.՝ Ми-171Ш (штурмовой)) բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ, որոնք պատվիրատուին կմատակարարվեն 2014-ի նոյեմբերին։ Պայմանագիրն ընդհանուր առմամբ գնահատվում է 406 միլիոն ամերիկյան դոլար։ Հայտնի է նաև, որ առաջիկա տարիներին Պերուի ռազմաօդային ուժերի ավիապարկում Մի-171 ուղղաթիռների ընդհանուր քանակը կհասնի 38 միավորի։

Նշենք, որ նախատեսվում է նաև 2016-ին Պերուում հիմնել ռուսաստանյան արտադրության ուղղաթիռների տեխնիկական սպասարկման և վերանորոգման կենտրոն, որի վրա կծախսվի շուրջ 180 միլիոն ամերիկյան դոլար։ Գումարն իր մեջ ներառում նաև արտոնագրի վճարը, որով հարավամերիկյան պետությանը կտրվի թույլտվություն՝ սպասարկել տարածաշրջանի երկրների Մի-17 ուղղաթիռներն ու դրա տարբեր մոդիֆիկացիաները։

Մի-17-ը հանրահայտ Մի-8 բեռնատար ուղղաթիռի մոդիֆիկացիան է՝ նախատեսված արտահանման համար։ Դրա հիման վրա ստեղծվել են այլ տարատեսակներ, որոնց թվին է պատկանում նաև Մի-171-ն ու Մի-171Շ-ն, որը համալրված է կառավարվող հրթիռներով ու կարող է կատարել նաև գրոհիչ ուղղաթիռի գործառույթներ։ 3 հոգանոց անձնակազմ ունեցող Մի-171-ը շահագործվում է 1992-ից, այն կարող է բարձրացնել մինչև 6 տոննա բեռ, կամ 25 ուղևոր։ Ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 250 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 5 000 մետր է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *