Իրանը փորձարկում է Կասպից ծովի համար նախատեսված իր խոշորագույն նավը

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը 2014-ի հուլիսի 17-ին սկսել են Կասպից ծովում իրանական խոշորագույն ռազմանավի՝ «Դամավանդ» (Damawand) անունը կրող ֆրեգատի շարժական փորձարկումները։

Իրանի ՌԾՈւ Damawand ֆրեգատը

Իրանի ՌԾՈւ Damawand ֆրեգատը

Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, նավը փորձարկումների նոր փուլ է թևակոխել հուլիսի 22-26-ը։ Այն կառուցվել է իրանական Shahid Tamjidi Marine Industries (STMI) նավաշինական գործարանում։ Դրա երկարությունը 100 մ է, արագությունը՝ 30 ծովային մղոն (55.56 կմ/ժ), զանգվածը՝ 1300 տոննա։ Նավը համալրված է ռադիոտեղորոշման համակարգերով ծովային ու ցամաքային թիրախներ հայտնաբերելու համար, ինչպես նաև՝ ՌԷՊ սարքավորումներով։

Նկատենք, որ սույն ֆրեգատը Իրանում «Ջամարան» (Jamaran) նախագծի երկրորդ նավն է։ Այս նախագծի նավերն իրենցից ներկայացնում են Vosper Mk 5 բրիտանական արտահանվող նախագծի փոքր ֆրեգատների արդիականացված ու չափերով ավելի փոքր տիպերը։ Դեռևս 1965-ին կնքված պայմանագրով Մեծ Բրիտանիան Իրանի համար 4 միավոր նման ֆրեգատ է կառուցել։ Դրանցից մեկը 1988-ին ԱՄՆ ուժերը խորտակել էին, իսկ մնացյալ 3-ը ներկայումս կազմում են Իրանի ռազմածովային ուժերի միջուկը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *