Հակառակորդի դիվերսիան կասեցնելիս զոհված զինծառայողը պարգևատրվել է հետմահու

Արցախի նախագահ Բակո Սահակյանը 2014-ի հուլիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, որով պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգևատրել է պաշտպանության բանակի առաջապահ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Լևոնի Բադասյանին։ Նրան շնորհվել է «Արիության համար» մեդալ։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ՝ հուլիսի 26-ին հակառակորդը Արցախի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, որը կասեցվել է հայ դիրքապահների զգոնության և հմուտ գործողությունների արդյունքում։

Ավելի վաղ միջադեպին անդրադարձել էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ով հայտնել էր, որ հակառակորդի գործողությունները չեզոքացնելու ժամանակ զոհվել է հայկական զինուժի 1 և վիրավորվել 2 զինծառայող։

One response to “Հակառակորդի դիվերսիան կասեցնելիս զոհված զինծառայողը պարգևատրվել է հետմահու

  1. Pingback: [լրացված]Հայկական զինուժի կորուստները 2014-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *