[հավելում] Դիվերսիայի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, 2 վիրավոր. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերն Արցախում հակառակորդը  հետախուզադիվերսիոն հարձակում է կազմակերպել, սակայն հայկական զինուժի ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել դիվերսիան:

Ինչպես պաշտպանության նախարարը տեղեկացրել է լրագրողներին հուլիսի 26-ին Ծիծեռնակաբերդում ռազմական բուհերի լեյտենանտներին սպայական վկայականների հանձնման արարողության ժամանակ, հայկական կողմը դիվերսիան հետ մղելիս տվել է 1 զոհ, 2 վիրավոր: Ներկայումս հայկական զինուժի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակն առաջնագծում:

[հավելում]-Պաշտպանության բանակի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 26-ին հակառակորդը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն՝  հետ են շպրտվել ելման դիրքեր: Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ին ծնված Խաչատուր Լևոնի Բադասյանը:

3 responses to “[հավելում] Դիվերսիայի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, 2 վիրավոր. Սեյրան Օհանյան

  1. Pingback: Հակառակորդը նորից դիվերսիոն հարձակում է կազմակերպել․ Հայկական կողմն ունի 1 զոհ, 2 վիրավոր. Սեյրան Օհանյան | Real News

  2. Pingback: Հակառակորդի դիվերսիան կասեցնելիս զոհված զինծառայողը պարգևատրվել է հետմահու | Ռազմ.info

  3. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *