Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 20-26

Միջադեպ Թուրքիայի և Սիրիայի սահմանին, թուրք զինծառայողներ են սպանվել սահմանախախտների հետ մարտերում, կազմալուծվել է ռազմական կառույցը, որին անդամակցում էին Թուրքիան և Ադրբեջանը՝

” Հուլիսի 22-ին Թուրքիայի զինված ուժերի երկու զինծառայող է զոհվել Սիրիայի հետ սահմանն ապօրինի հատել փորձող զինված անձանց հետ փոխհրաձգության հետևանքով։ Սահմանը հսկող թուրք զինծառայողները զինված բախում են ունեցել Սիրիայից ներկայիս Թուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփընար շրջանի տարածք մուտք գործել փորձող մաքսանենգների խմբի հետ։ Զինված խումբը սահմանապահների վրա կրակ է արձակել՝ սպանելով երկու հոգու։ Եվս մեկ զինծառայող վիրավորվել է։ Հարձակում գործած անձինք միջադեպից հետո լքել են սահմանային հատվածը՝ չանցնելով Թուրքիայի տարածք։

” Ռազմական կարգավիճակ ունեցող Եվրասիական իրավապաշտպան կազմակերպությունը (ТАКМ), որի անդամ երկրներն են Թուրքիան, Ադրբեջանը, Մոնղոլիան ու Ղրղզստանը, կասեցրել է իր գործունեությունը՝ առաջիկայում վերակազմավորվելու ակնկալիքով։ Ըստ աղբյուրի՝ Մոնղոլիային այս կառույցում փոխարինելու է Ղազախստանը։ Ակնկալվում է նաև կառույցի անվան փոփոխություն։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *