Հունիսի 30-ին ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության համագործակցությամբ հրատարակված «Աստվածաշնչի պատգամը. Աստվածաշնչային ընթերցումներ զինվորի համար» ծաղկաքաղ Աստվածաշունչ գրքի օրինակները բաժանվել են երևանյան զորամասերից մեկի սպայական և զինվորական անձնակազմին:
Միջոցառումը կազմակերպվել է «Յուրաքանչյուր զինվորին մեկ Սուրբ Գիրք» նախաձեռնության շրջանակներում: Միջոցառմանը ներկա էր նաև ՀԱԸ ծրագրերի տնօրեն Ա. Գաբուճյանը:
Զորամասի հոգևոր սպասավոր Գևորգ սարկավագ Համբարձումյանը միջոցառման ժամանակ ընդգծել է այս նախաձեռնության կարևորությունն ու արդիականությունը, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության պետական կայքը։