Ադրբեջանում Արցախյան պատերազմի վետերանն ինքնահրկիզման փորձ է արել

Հուլիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նստավայրի ընդունարանի մոտ Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան Ֆագան Նասիբովն ինքնահրկիզման փորձ է արել իրավապահ մարմինների ներկայացուցիչների և իր հարազատների աչքի առջև։

Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան Ֆագան Նասիբովն ինքնահրկիզման փորձ է արել

Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան Ֆագան Նասիբովն ինքնահրկիզման փորձ է արել

Ինչպես տեղեկացնում Է ադրբեջանական Bizimyol լրատվական կայքը, վետերանի սույն քայլի պատճառն իր հանդեպ կատարված անարդարությունն է. Ադրբեջանի Զարդաբի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Լյութֆյալի Աբդուլաևը խաբել է վետերանին, վերցրել նրան պատկանող 65 հազար ԱՄՆ դոլարն ու հրաժարվում է վերադարձնել։ Վետերանը դիմել է տարբեր իրավապահ կառույցներին՝ խնդրելով միջամտել հարցին, սակայն ապարդյուն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Խազարի շրջանի Բուզովնա ավանում հուլիսի 20-ին Արցախյան պատերազմի վետերան, 1971-ին ծնված Նուրիև Ջոշգուն Էյվազ օղլուն իր հարազատների աչքի առջև բենզին էր լցրել իր վրա ու ինքնահրկիզվել։

Նկատենք, որ 2013-ի օգոստոսի 25-ից ի վեր Ադրբեջանում ինքնահրկիզում է կատարել 10 հոգի, որոնցից 5-ն Արցախյան պատերազմի վետերաններ են:

Այսպես, 2014-ի փետրվարին վետերան ՄալիքՄեջիդովը Սումգայիթ քաղաքի գործադիր իշխանության նստավայրի մոտ ինքնահրկիզման փորձ է կատարել: Նա բենզին է լցրել իր վրա, անցորդներին հաջողվել է ժամանակին խլել կրակայրիչն ու կանխել ինքնահրկիզումը:

«Ղարաբաղի վետերաններ» ՀԿ-ի նախագահ Էթիմադ Ասադովը հաստատել է, որ Բարդայի շրջանի իշխանությունները փորձում են կոծկել հունվարի 28-ին Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան, 2-րդ կարգի  հաշմանդամ Մաարիֆ Վելիևի ինքնահրկիզման փաստը։

2014-ի հունվարի 27-ին Եվլախում ինքնահրկիզվել էր վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ Նիզամի Քերիմովը:

2013-ի դեկտեմբերի 25-ին Բաքվի կենտրոնում ինքնահրկիզում կատարած Զաուր Հասանովի մահվան պատճառով Ադրբեջանում ցույցերի ալիք էր բարձրացել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *