Վիետնամի օդուժը կհամալրվի Ս-295 բեռնատար ինքնաթիռներով

Եվրոպական Airbus Defence and Space ընկերությունից պատվիրած երեք միավոր Ս-295 բեռնատար ինքնաթիռները Վիետնամի ռազմաօդային ուժերում շահագործման կհանձնվեն 2015 թվականից։

Ս-295

Ս-295

Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Ինչպես նշվում է, երեք Ս-295 ինքնաթիռների փոխանցման պայմանագիրը կնքվել է 2013 թվականին։ Պայմանագրի արժեքը ենթադրաբար մոտավորապես 100 մլն ամերիկյան դոլար է։ Նախատեսվում է նաև պահեստամասերի, սպասարկման տրամադրում, ինչպես նաև ռազմաօդային ուժերի անձնակազմի պատրաստում։

Ինքնաթիռները Վիետնամ կհասնեն 2015 թվականից՝ 6 ամիս ընդմիջումով։ Հայտնի է նաև, որ առաջին ինքնաթիռի հավաքման գործընթացը մեկնարկել է Իսպանիայում Airbus Defence and Space ձեռնարկությունում:

Ս-295  ինքնաթիռներն արտադրվում են 2000 թվականից: 1 միավորի արժեքը մոտ 35- 40 մլն ամերիկյան դոլար է: 2013 թվականի հունիսի դրությամբ արտադրվել է 100 միավոր այդպիսի ինքնաթիռ:

Ներկայում Վիետնամի ռազմական շուկայում գերիշխում է Ռուսաստանի դիրքերը։ Թեև «Ջեյնս» ռազմական հանդեսի գնահատմամբ՝ ՌԴ-ի ազդեցությունը աստիճանաբար կնվազի։

Հավելենք նաև, որ 2014 թվականին Վիետնամի ռազմական բյուջեն կազմել է 4.6 մլրդ ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *