Ադրբեջանի սպառազինության գնումները Բելառուսից՝ ըստ ՄԱԿ-ի ռեգիստրի

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում տեղ են գտել Բելառուսի՝ 2002-2012-ին ադրբեջանական կողմին վաճառած սպառազինության մասին որոշ տվյալներ։
Ինչպես հետևում է ռեգիստրի կայքից, նշված ժամանակահատվածում Ադրբեջանը Բելառուսից ստացել է  153 միավոր Տ-72 տանկի տարբեր մոդիֆիկացիաներ, 132 հատ հրետանային համակարգեր, այդ թվում Դ-30 հաուբից, 12 հատ «Պիոն» ինքնագնաց հաուբից, 60 հատ ԲՏՌ-70, 11 միավոր Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Ընդ որում, միայն 2012-ին Ադրբեջանը Բելառուսից գնել է 62 միավոր Տ-72, 1 միավոր Սու-25։

«Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը Բաքվի զորահանդեսին

«Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը Բաքվի զորահանդեսին

Նկատենք, որ սույն տվյալները ՄԱԿ-ի ռեգիստրում հասանելի էին դեռևս 2013-ին։ Այս տվյալներում չի ընդգրկվել «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը, որը ցուցադրվել էր 2013-ի հունիսի 26-ին Բաքվի ռազմաշքերթում և որը, ադրբեջանական կողմի վկայությամբ, ձեռք է բերվել Բելառուսից։

Հիշեցնենք, որ բելառուսական «Տետրաէդր» ընկերությունը, որը զբաղվում է հիմնականում ՀՕՊ համակարգերի արդիականացմամբ ու ռադիոէլեկտրոնային համակարգերի ստեղծմամբ, Ադրբեջանին վաճառել է 2 մարտկոց Տ38 «Ստիլետ» (Т38 Стилет) ինքնագնաց զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ), և պատրաստվում է Ադրբեջանի համար «ավելի խոշոր պատվերի կատարմանը»։ Այս մասին MILEX-2014 բելառուսական ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ հայտնել էր «Տետրաէդրի» ղեկավար անձնակազմի անդամ Իգոր Նովիկը։

2 responses to “Ադրբեջանի սպառազինության գնումները Բելառուսից՝ ըստ ՄԱԿ-ի ռեգիստրի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 20-26 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանը ստացել է «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *