Ադրբեջանի ու ՌԴ-ի սահմանապահները Կասպից ծովում զորավարժություն են անցկացնելու (ֆոտո)

Հուլիսի 21-ին Դաղստանի Մախաչկալայի նավահանգստում կայանել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության S 001 կողային համարով պարեկային նավը։ Նավում եղել է նաև Ադրբեջանի սահմանապահ ծառայության առափնյա ծառայության պետի տեղակալ Գաջալի Գաջալիևը։ Նավի ժամանումն առնչվում է հուլիսի 24-ին Կասպից ծովում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության դաղստանյան մասնաճյուղի հետ համատեղ անցկացվելիք զորավարժությունների հետ։

Ադրբեջանին պատկանող պարեկային նավը ժամանել է Մախաչկալա

Ադրբեջանին պատկանող պարեկային նավը ժամանել է Մախաչկալա

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի դաղստանյան մասնաճյուղը, հղում կատարելով ՌԴ ԱԴԾ փոխգնդապետ Միխայիլ Նաուգոլնովի խոսքերին, վարժանքների նպատակը Կասպից ծովի ծովային կենսաբանական ռեսուրսների պահպանման կազմակերպումն է, այդ բնագավառում փորձի փոխանակումը։

Նկատենք, որ Ադրբեջանի պարեկային նավի հետ ծով է դուրս գալու Դաղստանի սահմանապահ պարեկային «Բրիլլիանտ» նավն ու ևս 2 ռազմական կատեր։ Համաձայն նախապես գրված սցենարի՝  նավերը որսալու են պայմանական սահմանախախտին։

Ադրբեջանին պատկանող պարեկային նավը ժամանել է Մախաչկալա

Ադրբեջանին պատկանող պարեկային նավը ժամանել է Մախաչկալա

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Դաղստանի մասնաճյուղի և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության համատեղ միջոցառումներն անցկացվում են համապատասխան 2013-ի մայիսին կողմերի միջև կնքված ծրագրի։ Կողմերը հանդիպել էին Դաղստանի Մագարամկենտի շրջանում՝ Յարաղ-Քյազմալյար սահմանապահ անցակետում։

Ադրբեջանին պատկանող պարեկային նավը ժամանել է Մախաչկալա

Ադրբեջանին պատկանող պարեկային նավը ժամանել է Մախաչկալա

Նկատենք, որ Կասպից ծովի 5 երկրների՝ ՌԴ-ի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի սահմանապահ ծառայությունները մտադիր են մշակել ծովային կենսաբանական ռեսուրսների համատեղ պահպանման ու վերահսկման համաձայնագրի նախագիծ։ Չի բացառվում, որ համաձայնագիրը կնքվի սույն թվականի սեպտեմբերին Աստրախանում Կասպյան երկրների հերթական գագաթաժողովին։

Հարկ է նշել նաև, որ դեռևս 2014-ի մայիսին ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով Միջազգային անվտանգության 3-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր՝ Շոյգուի հետ քննարկվել են նաև Կասպից ծովում համատեղ զորավարժությունների անցկացման հեռանկարները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *