Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը կրակել է ինքն իրեն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում, որը տեղակայված է Արցախի հյուսիսարևմտյան սահմանով անցնող Մռավյան լեռնաշղթայի՝ ադրբեջանական կողմի հատվածում, զինված ուժերի զինծառայող Փոլադ Մալիք օղլու Բայրամլըն ինքն իրեն կրակել է ինքնաձիգից։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։ Ներկա դրությամբ նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ 2014-ի հուլիս ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժն ունի արդեն 14 վիրավոր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *