Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանում այսօր՝ հուլիսի 23-ին, մեկնարկել են տեղանքում սպորտային կողմնորոշման մրցումներ։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, մրցումներին մասնակցում են 60 զինծառայողներ (13 թիմ), որոնք ծառայություն են անցնում տարբեր ստորաբաժանումներում։
Հետևելով աղբյուրի տվյալներին՝ նշենք, որ մրցումներն ավարտվելու են սույն թվականի հուլիսի 27-ին։
Հավելենք, որ տեղանքում սպորտային կողմնորոշման մրցումների մասնակիցների խնդիրն է քարտեզի, կողմնացույցի և այլ պարագաների միջոցով հանձնարարված տարածքով որոշակի ժամանակում անցնելը։ Ճանապարհին մասնակիցը պարտավորվում է ներկայանալ անցակետերում , ապա շարունակել իր ուղին։ Մասնակիցը կարող է հաջողել, եթե քաջ տիրապետի քարտեզագրությանը և ունենա ֆիզիկական լավ պատրաստվածություն։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 20-26 | Ռազմ.info