ՌԴ 102-րդ ռազմաբազայի ինժեներները վարժանքներ են իրականացնում

Հայաստանի բարձրլեռնային Ալագյազ զորավարժարանում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի ինժեներների համար հատուկ վարժանքներ են իրականացվում։ Վարժանքներին ներգրավված են 150 զինծառայող և 30 միավոր հատուկ տեխնիկա։

ՌԴ ԶՈւ ՀՌՕ-ի 102-րդ ռազմաբազայի ինժեներները վարժանքների ժամանակ

ՌԴ ԶՈւ ՀՌՕ-ի 102-րդ ռազմաբազայի ինժեներները վարժանքների ժամանակ
Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վարժանքների ընթացքում զինծառայողներն ինչպես անհատական վարժանքներ են կատարելու, այնպես էլ անձնակազմի և ամբողջ ստորաբաժանման հետ միասին։ Վարժանքներն իրականացվում են 2200 մետր բարձրության վրա մինչև 50 աստիճան ջերմաստիճանում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *