Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 22

Ուկրաինայի հարավ-արևելքում ապրիլից շարունակվում են մարտերն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև։ Լարված է իրավիճակը Լուգանսկում և Դոնեցկում։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Լուգանսկ...

Լուգանսկ…

18:35-Լուգանսկի ղեկավար Վալերի Բոլոտովը լրատվամիջոցներին հայտնել է, որ վերջին օրերին գրանցած դիրքային նահանջից հետո, ապստամբները համախմբում են իրենց ուժերը՝ կառավարական ուժերին ծանր հակահարված տալու համար։

17։40-Համացանցն աստիճանաբար ողողվում է Ձերժինսկ քաղաքում արված լուսանկարներով ու տեսանյութերով։ Հիշեցնենք, որ նախօրեին ուժայիններին հաջողվել էր զբաղեցնել այն՝ գրոհի ընթացքում մեծ ավերածություններ պատճառելով քաղաքին։

Քաղաք Ձերժինսկ. 22.07.2014

Քաղաք Ձերժինսկ. 22.07.2014

16։15Իրանի քաղաքացիական ավիացիայի պետը պաշտոնական նամակով դիմել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ հայտնելով, որ իրենք պատրաստ են Հյուսիսային Եվրոպայից Ասիա թռիչքներ իրականացնող ինքնաթիռների համար բացել երկրի օդային սահմանը, եթե ստանա նման դիմում։ Նկատենք, որ մալայզիական օդանավի վթարից հետո Ուկրաինայի օդային սահմանը հրաժարվել են օգտագործել աշխարհի ավիափոխադրող գրեթե բոլոր ընկերությունները, ինչից էլ փորձում է օգտվել Իրանը։

15։30Ուժայիններին հաջողվում է գրանցել դիրքային նոր հաջողություններ։ Արդեն հաստատված տեղեկություններով, ապստամբները լքել են Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ բնակավայրերը, որտեղ նախաձեռնությանն աստիճանաբար տիրում են հակաահաբեկչական գործողությունն անցկացնող մարտիկները։

14։15” հակաահաբեկչական գործողությունը համակարգող շտաբից լրատվամիջոցներին հայտնել են, որ անցնող օրերին իրենց շուրջ 20 դիրք ենթարկվել է հարձակման։ Արդյունքում, ապստամբների հետ ունեցած բախումների հետևանքով ուժայինները կորցրել են 13 մարտիկ։

13։00Հակառակ ապստամբների տարածած տեղեկություններին, թե անցնող օրերին, իրենց հաջողվել է խոցել ուկրաինական մի քանի գրոհիչ և ուղղաթիռ, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նա նշել է, որ զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումները հակաահաբեկչական գործողության շրջանում կատարել են իրենց առջև դրված խնդիրներն առանց որևէ կորստի։

12։20- Վերջին օրերին 5 խաղաղ բնակիչ է զոհվել Լուգանսկում ընթացող մարտերի ժամանակ։ Նման տվյալներ են հրապարակել ապստամբները։

12։15- Դոնեցկի շրջանում գիշերն ու առավոտյան պայթյունի և կրակահերթերի ձայներ են լսվել։

12։00-  Դոնեցկում ևս մեկ Տ-64 տանկ է ոչնչացվել։ Տանկը պատկանում էր ուկրաինական կողմին։

Վնասված Տ-64 տանկը

Վնասված Տ-64 տանկը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *