Արցախում ավտոմեքենան պայթել է ականի վրա. կա 1 զոհ, 3 վիրավոր

Արցախի Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածում ՈւԱԶ-469 («Վիլլիս») մակնիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեր աղբյուրները հաստատել են տեղեկությունը՝ հավելելով, որ վիրավորների շարքում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, մահացածը նրա վարորդն է։

Ներկայումս Արցախում անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում վիրավորներին օպերատիվ կերպով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու համար:

One response to “Արցախում ավտոմեքենան պայթել է ականի վրա. կա 1 զոհ, 3 վիրավոր

  1. Pingback: Արցախում ականի պայթյունից վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *