Քարվաճառ ներթափանցած Շահբազ Գուլիևն ապօրինի հատել է սահմանը. Արցախի ոստիկանություն

Հուլիսի 18-ին Արցախի ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության Շահումյանի շրջբաժին է ստացվել Ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ հուլիսի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Քարվաճառ քաղաքի վարչական տարածքի «Շափլար» կոչվող տեղամասում տեղակայված անասնաֆերմայում հայտնաբերվել և ձերբակալվել է «ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատած Շահբազ Ջալալօղլի Գուլիևը (ծնված 1968-ին,  բնակվում է Ադրբեջանի Միրբաշիրի շրջանի Կապանլը գյուղում)»: Այս մասին հաղորդում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը։

դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլու

դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլու

 

դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլու

Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը

Հիշեցնենք, որ Գուլիևը քաղաքացիական հագուստով զինված ադրբեջանցիների այն խմբի անդամներից է, որը ներթափանցել էր Քարվաճառ։ Հայկական կողմը ձերբակալել էր նրան, իսկ Պաշտպանության բանակը հրապարակել էր նրա լուսանկարները։

Հուլիսի 14-ին ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ ադրբեջանցիների սույն խումբը վերջնականապես վնասազերծված է։

Ցավոք, ադրբեջանական խմբի գործունեության հետևանքով հայկական կողմն ունեցավ նաև կորուստներ։ Հուլիսի 11-ին գրանցված միջադեպի՝ փոխհրաձգության հետևանքով զոհվեց հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը: Նույն միջադեպի ժամանակ վիրավորվելց նաև 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանն, ում կյանքին վտանգ չի սպառնում։ 

Խմբի գործունեության հետ են կապում նաև քարվաճառցի 17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան դեպքը, ում դին հուլիսի 15-ին հայտնաբերել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածքում՝ դանակահարված վիճակում։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *