Ադրբեջանի ՌԾՈւ նախկին հրամանատարի կալանքի ժամկետն ավելացրել են

Ադրբեջանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովի նկատմամբ սահմանված կալանքի ժամկետն ավելացրել են 3 ամսով։

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատար Շահին Սուլթանով

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատար Շահին Սուլթանով

Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Սուլթանովի փաստաբան Ադամ Մամեդովի խոսքերին։

Հիշեցնենք, որ 2014-ի մայիսի 8-ին Բաքվի դատարանում քննարկվել էր Սուլթանովի՝ 3 ամիս կալանքի ժամկետը չեղարկելու հայցը, սակայն դատարանն արդյունքում մերժել էր այն։

Սուլթանովին մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի 313 (ծառայողական փաստաթղթերի կեղծում) և 179.3.2 (խոշոր չափի գումարների յուրացում) հոդվածներով։Սուլթանովը որպես կասկածյալ է հանդես գալիս արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նա կտրականապես հրաժարվում է իրեն մեղավոր ճանաչել, պնդում է, որ իրեն անհիմն ձերբակալել են ընդամենը մեկ վկայի ցուցմունքների համաձայն։

Փաստաբանը հավաստիացրել է, որ Շահին Սուլթանովը, լինելով ռազմածովային ուժերի հրամանատար, չէր կարող ֆիզիկապես կանխել այդ համակարգում ցանկացած կաշառակերության կամ փաստաթղթերի կեղծման դեպք, ուստի 2014-ի հունվարից մեկնարկած տեսչական ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների իրական մեղավորներին է պետք գտնել ու պատժել, «եթե Սուլթանովն ինքը գտներ նրանց, ապա անպայման կպատժեր»։

Տե´ս նաև։ Ադրբեջանի ռազմածովային ուժերում հերթական ձերբակալություններն են

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *