Ամերիկյան բանակի կապիտանը մահացել է կնոջ հետ Սքայփով խոսելիս

Աֆղանստանում ծառայող 43-ամյա Բրյուս Քլարքը իր կնոջ հետ Սքայփով տեսազրույցի ընթացքում անսպասելիորեն ընկել է դեմքի վրա։ Կինը՝ Սյուզան Օրելիանա-Քլարքն անմիջապես ահազանգել է այդ մասին իր հարազատներին և փորձել կապ հաստատել զինվորական ղեկավարության հետ, սակայն զինվորականները միայն 2 ժամից հետո են մտել մահացած զինծառայողի սենյակ, ինչը երևացել է Սքայփով։

Կինը նշել է, որ խոսակցության ընթացքում իր ամուսինը ոչ մի բանից չի բողոքել եւ անհանգստանալու առիթ չի տվել։

Ըստ պաշտոնական վարկածի Բրյուս Քլարքը մահացել է առողջական խնդրիներից։ Սակայն կինը նշում է, որ ամուսնու ընկնելուց հետո նկատել է հրազենային կրակոցի հետք ամուսնու նստատեղի հետեւում եղած պահարանի վրա, որը մինչ այդ չէր երեւացել։

Նա հայտնել է, որ մահվան պաշտոնական վարկածն իրեն խիստ կասկածելի է թվում, այն պարունակում է ոչ ճշգրիտ տեղեկություններ եւ չի բացառում, որ մահվան գործը ցանկանում են կոծկել։

Զինվորականները պաշտոնապես հայտարարել են, որ կապիտանի մահը չի դիտարկվում որպես ինքնասպանություն կամ ոչ մարտական պայմաններում սպանություն, իսկ վերջնական եզրակացությունը կհրապարակվի միայն քննությունն ավարտելուց հետո։

Քլարքն ամուսնացած էր, ուներ երկու երեխա և բանակում ծառայության էր անցել 2006 թվականին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *