Դիվերսիան չեզոքացնելու ժամանակ վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է` դրական նախանշաններով. ՀՀ ՊՆ

Հուլիսի 11-ին Քարվաճառում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորված կնոջ` 1977 թվականին ծնված Կարինե Արշավիրի Դավթյանի վիճակն այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով: Նա Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը:

One response to “Դիվերսիան չեզոքացնելու ժամանակ վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է` դրական նախանշաններով. ՀՀ ՊՆ

  1. Pingback: Սեյրան Օհանյանն այցելել է հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորված կնոջը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *