Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 12

Ուկրաինայի հարավ-արևելքում շրունակվում են բախումներն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև, որոնք վերջին շրջանում առավելություն են ստացել` գրավելով Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները, որոնք համարվում էին ռուսամետ մարտիկների միջնաբերդը։ Այժմ հիմնական գործողությունները ծավալվում են Դոնեցկում և Լուգանսկում։ Հուլիսի 12-ին էլ լրանում պաշտոնական Կիևի` ապստամբներին ուղղված վերջնագրի ժամկետը:

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուժայինների զրահատեխնիկան հակաահաբեկչական գործողության գոտում

Ուժայինների զրահատեխնիկան հակաահաբեկչական գործողության գոտում

19։00-Ականատեսները սոցցանցերի միջոցով հայտնում են, որ Դոնեցկի օդանավակայանի շրջանում կրկին լսվում են ինտենսիվ կրակահերթեր։ Ապստամբները հավանաբար վերսկսել են օդանավակայանի գնդակոծումը։ Հիշեցնենք, որ վերջին 3 օրերին ապստամբները մեծ ջանքեր են գործադրում օդանավակայանին տիրանալու համար, սակայն այն դեռևս մնում է ուժայինների հսկողության տակ։

17։50-Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է լրատվամիջոցներին, որ կալնավորված է 2 ապստամբ, ում մեղադրում են հունիսի վերջին Սլավյանսկ քաղաքի մերձակայքում ուկրաինական ուղղաթիռի խոցման համար։ Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքոմ զոհվել էր ուղղաթիռում եղած 9 ուժային, որոնց թվում նաև անվտանգության ծառայության սպաներ։

17։00-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրը լրատվամիջոցներին հայտնել է, որ վերջին օրերին նկատվում է ակտիվություն ապստամբների գործողություններում, ովքեր անցնելով հակահարձակման փորձում են վերականգնել հսկողությունը կորցրած շրջանների նկատմամբ։

15։15-Դոնեցկի ապստամբ ուժերի հրամանատարական շտաբը հերքել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տարածած այն տեղեկությունը, թե վերջին օրերին հակաահաբեկչական գործողությանը զոհ է գնացել շուրջ 1 000 ապստամբ։ Վերջիններիս բնորոշմամբ, եթե նախկինում Կիևում չափազանցնում էին տասնյակներով ու հարյուրներով, ապա այժմ դրույքները հասել են 1 000-ին։

13։35Դոնեցկի ապստամբ ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը հայտարարել է, որ իրենք շարունակում են Դոնեցկի օդանավակայանի գնդակոծումը, որտեղ իրենց հաշվարկներով մնացել է 500-ից 600 զինծառայող և մի քանի տասնյակ միավոր զրահատեխնիկա։ Նա հավելել է, որ վերջին օրերին օդանավակայանի ինտենսիվ գնդակոծման արդյունքում փախուստի են դիմել շուրջ 300 ուժային։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն այս տեղեկությունը հերքում է։

12։50-Համացանցում հայտնվել են լուսանկարներ Ուկրաիանյի Զելենոպոլյե բնակավայրի մոտակայքում ուկրաինական 24-րդ մեխանիզացված բրիգադի ոչնչացման վայրից։ Նշենք, որ Լվովից ժամանած ստորաբաժանումն ապստամբները ոչնչացրել են հուլիսի 11-ին՝ Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանի միջոցով։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այս կապակցությաբ արել էր բավական կոշտ հայտարարություն՝ նշելով որ սպանված յուրաքանչյուր ուժայինի դիմաց պետք է ոչնչացվի 100 անգամ շատ ապստամբ։

Ուկրաինական 24-րդ մեխանիզացված բրիգադի մնացորդները

Ուկրաինական 24-րդ մեխանիզացված բրիգադի մնացորդները

12:10- Լուգանսկում նշում են,թե ուկրաինական կողմի ռմբակոծության հետևանքով վնասվել են զինկոմիսարիատի և դիսպանսերի շենքերը, ինչի պատճառով էլ 10-ից ավել մարդ է վիրավորվել: Բացի այդ, գիշերային բախումների և հրետակոծության հետևանքով 3 բնակիչ է զոհվել, փոխանցում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:

12:06- Այսօր լրանում է ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վերջնագիրը, որով նա կոչ էր անում ապստամբներին վայր դնել զենքը:

12:05- Գիշերն ուկրաինական կողմը հրետակոծել է Դոնեցկի մոտակայքում տեղակայված Մարյինկա բնակավայրը: ՌԻԱ Նովոստին, հղում տալով բնակիչների, նշում է, որ հրետակոծության պատճառով մեկ մարդ է զոհվել:

12:00- Գիշերը բախումներ են եղել նաև Սևերսկ քաղաքում,որը նախօրեին անցել էր ուկրաինական կողմի վերահսկողության տակ:

One response to “Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 12

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *