«Վլադիմիր Մոնոմախ» միջուկային սուզանավը Սպիտակ ծովում ավարտեց փորձարկումները

955 նախագծի (Բորեյ) «Վլադիմիր Մոնոմախ» միջուկային սուզանավն ավարտել է փորձարկումները Սպիտակ ծովում։ Սուզանավը հաջորդ փուլում անցնելու է պետական փորձարկումներ։

«Վլադիմիր Մոնոմախ» սուզանավը

«Վլադիմիր Մոնոմախ» սուզանավը
Նկարը՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Սևմաշ» նավաշինական ընկերությանը։

Նշենք, որ սուզանավը դուրս էր եկել մեկշաբաթյա փորձարկումների, որի ժամանակ ստուգվել են նավիգացիայի, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային  միջոցների աշխատանքը։

Հավելենք, որ «Վլադիմիր Մոնոմախը» 955 նախագծի թվով երրորդ սուզանավն է։ Սրա կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թվականի «Սևմաշ» նավաշինական ընկերությունում։ Նախատեսվում է, որ նավը սպառազինման է հանձնվելու 2014 թվականին։

Ռուսաստանի նավատորմին արդեն հանձնվել են այդ նախագծի երկու սուզանավ՝ «Յուրի Դոլգորուկի» և «Ալեքսանդր Նևսկի» նավերը։ Կառուցման փուլում է «Կնյազ Վլադիմիրը», իսկ 2014 թվականի հուլիսի 19-ին կմեկնարկեն հինգերորդ սուզանավի՝ «Կնյազ Օլեգի» կառուցման աշխատանքները։

Բորեյ նախագծի նավերի երկարությունը 170 մետր է, լայնությունը 13.5 մետր։ Սուզված վիճակում սուզանավի արագությունը մոտավորապես 54կմ/ժ է։ Անձնակազմը 107 հոգի է։

Հիշեցնենք, որ այս նավի հիմնական սպառազինությունը Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն են, որոնք դեռևս փորձարկումների փուլում են։

One response to “«Վլադիմիր Մոնոմախ» միջուկային սուզանավը Սպիտակ ծովում ավարտեց փորձարկումները

  1. Pingback: «Վլադիմիր Մոնոմախ» միջուկային սուզանավը պետական փորձարկումներ է անցնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *