Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հուլիսի 11

Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու փորձելով առաջանալ մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։

Վերջին օրերին իրաքյան զինուժը փորձում է ազատել Տիգրիտը զինյալների վերահսկողությունից։ Հայտնի է դարձել, որ զինյալների ձեռքն է անցել նաև ուրան։ Լարված է հարաբերությունները նաև Բաղդադի և Իրաքյան Քրդստանի միջև։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

16։40- Իրաքի կենտրոնական իշխանությունները մեղադրում են Իրաքյան Քրդստանին երկու խոշոր նավթահորեր գրավելու համար։ Բաղդադը պնդում է, որ Փեշմերգան (քրդական բանակը) գրավել է իրաքյան նավթահորերը և վերցրել իր վերահսկողության տակ՝ շահագործելով դրանք;

14։20- Բաղդադից արևմուտք Ռամադի քաղաքում մարտեր են տեղի իրավապահների և իսլամիստ խմբավորումների միջև։ Մարտերի ժամանակ զինյալները 11 ոստիկանի են սպանել։ Նշենք, որ Ռամադին Անբար շրջանի, որը զինյալների ակտիվ կետերից է, կենտրոնն է։

12։45- Համացանցում տարածվում են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է ԻԼԻՊ-ն իրաքյան Անբար շրջանում ոչնչացրել Իրաքի ԶՈւ 9-րդ զրահատանկային դիվիզիայի շարասյունը։ Ավելի մեծ թվով լուսանկարներ կարող եք տեսնել այստեղ

Իրաքյան զրահատեխնիկան՝ ԻԼԻՊ-ի հարձակումից հետո

Իրաքյան զրահատեխնիկան՝ ԻԼԻՊ-ի հարձակումից հետո

12։30- Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ վերջին օրերին ԻԼԻՊ-ն ու նրա դաշնակից կազմակերպությունները զգալի ակտիվացրել են իրենց ներկայությունը համացանցում և ակտիվ քարոզչությամբ են զբաղվում սոցցանցերում, այդ թվում՝ Ֆեյսբուքում, Թվիթերում, ինչպես նաև Յություբում։ Վաշինգթոնը հստակեցրել է, որ տեղեկատվական պայքարը հիմնականում ընթանում է արաբերենով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *