Մեկնարկել է ՌԴ ԶՈւ ՌԾՈւ առափնյա զորքերի «Ռազմածովային դերբի» մրցույթը

Ռուսաստանում մեկնարկել է ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի 5 նավատորմերի առափնյա զորքերի միջև անցկացվող «Ռազմածովային դերբի» մրցույթը, որի ընթացքում առափնյա զորքերի 17 անձնակազմեր մրցելու են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների վարման մեջ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Բալթիկ ծովի ափին անցկացվող մրցույթի մեկնարկային օրը ՌԴ ԶՈՒ ռազմածովային ուժերի Բալթյան նավատորմի զինծառայողներն իրենց ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով «ծովային վալս» են ցուցադրել՝ ջրում կատարել են բարդ ու ներդաշնակ վարժություններ: Լողալու ընթացքում զրահափոխադրիչների լյուկերը փակված են եղել, ինչպես կլիներ մարտական պայմաններում: Սա մեծ կենտրոնացում է պահանջել մեքենաների վարորդներից՝ միմյանց չհարվածելու համար:

Ռուսաստանյան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչը ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերում անցկացվող «Ռազմածովային դերբի» մրցույթի ժամանակ

Ռուսաստանյան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչը ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերում անցկացվող «Ռազմածովային դերբի» մրցույթի ժամանակ

«Ռազմածովային դերբիին» բացի Բալթյան ծովի նավատորմից, մասնակցելու են նաև ՌԴ ԶՈւ Հյուսիսային, Խաղաղօվկիանոսյան, Սևծովյան նավատորմերի ու Կասպյան նավատորմիղի շուրջ 50 զինծառայողներ:

Նշենք, որ «ռազմածովային դերբիի» ժամանակ ռուսաստանյան զինված ուժերի նավատորմերի զինծառայողնմերը մրցելու են հենց զրահափոխադրիչների վարման մեջ: ՌԴ զինված ուժերի տանկային բիաթլոնի նմանությամբ «Ռազմածովային դերբին» նույնպես առաջին անգամ անցկացվել է 2013-ին:

Ծովային հետևակի համար նախատեսված այս մրցույթում նույնպես անձնակազմերն իրենց մեքենաներով հաղթահարելու են արգելագոտիներ, մրցեն արագ վարման ու զրահափոխադրիչների սպառազինությունով դիպուկ կրակելու մեջ: «Ռազմածովային դերբին» կավարտվի հուլիսի 11-ին, ու պարզ կդառնա, թե Ռուսաստանի 5 նավատորմերից որի անձնակազմն է արժանանալու լավագույնի տիտղոսին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *