Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հուլիսի 10

Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու փորձելով առաջանալ մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։

Վերջին օրերին իրաքյան զինուժը փորձում է ազատել Տիգրիտը զինյալների վերահսկողությունից։ Հայտնի է դարձել, որ զինյալների ձեռքն է անցել նաև ուրան։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

15։00- Իրաքի քրդական ինքնավարությունը սկսել է խրամ փորել վարչական շրջանի և Իրաքի մնացած հատվածի միջև սահմանի երկայնքով՝ պատրաստվելով ԻԼԻՊ-ի հնարավոր հարձակմանը։ Ներկայում ամբողջ սահմանի երկայնքով ակտիվ ինժեներական աշխատանքներ են ընթանում։ Խրամի խորությունը հասնում է մինչև 3 մետրի։

12։00- Իրաքի հյուսիսի Մոսուլ քաղաքում զինյալների ձեռքն է անցել գիտական ուսումնասիրությունների համար օգտագործվող միջուկային տարրեր։ Իրաքցի պաշտոնյաները զեկուցել են, որ զինյալներն առգրավել են համալսարաններից մեկում պահվող 40 կգ-ից ավել ուրան։

Ավելի ուշ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ զինյալների ձեռքն անցած ուրանը լուրջ վտանգ չի ներկայացնում, սակայն կազմակերպությունում մտահոգվել են, որ միջուկային տարրի պաշտպանության համար երաշխիքներ չկան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *