Իրանը տվյալներ է հրապարակել իր Ababil-3 անօդաչուի մասին

Իրանական լրատվամիջոցներն առաջին անգամ մանրամասն տեղեկություններ են հրապարակել սեփական արտադրության Ababil-3 անօդաչու թռչող սարքի մասին, որոնք Իրանը տրամադրել է Սուդանին, բացի այդ էլ հայտնի է Սիրիայում նմանատիպ ԱԹՍ կիրառելու դեպքերի մասին։ 

Ababil-3 անօդաչու թռչող սարք

Ababil-3 անօդաչու թռչող սարք

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, իրանական «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԹՍ-ն ունակ է բացել մինչև 200 կմ/ժ արագություն, թռիչքի հեռավորությունը՝ 100 կմ, թռիչքի տևողությունը 4 ժամ է, իսկ թռիչքի բարձրությունը՝ 5 հազար մ։ Գործակալությունը հրապարակել է 2014-ի փետրվարին կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսից մի լուսանկար, որտեղ երևում է ԱԹՍ-ն։ Այն նույն տիպի է, ինչ այն անօդաչուն, որը վթարի էր ենթարկվել Սուդանում 2012-ի մարտին, ապա հիշատակվել առնվազն 2 դեպքում Սիրիայում։

Հիշեցնենք, որ Սուդանի զինյալներին հաջողվել էր վերստին հավաքել անօդաչուն։ Նրանք թույլ էին տվել լուսանկարիչներին լուսանկարել այն, որոնցից էլ պարզ էր դարձել՝ անօդաչուն կրում է Իրանի ավիացիոն արդյունաբերական ընկերության նշանը և AB-3 համարը։ Սիրիայի զինյալները ևս հավաքել էին վնասված ԱԹՍ-ն, որն իր հերթին ուներ 3-2-R0120105 համարը։

Հավելենք նաև, որ ամերիկյան The New York Times պարբերականը սույն թվականի հունիսի 25-ին մի հոդված էր հրապարակել, որի համաձայն ԱՄՆ զինվորականները կասկածներ ունեն՝ Իրանն Իրաքին տրամադրում է շրջադիտում և հետախուզություն կատարելու համար նախատեսված անօդաչուներ, որոնք Իրաքը կիրառելու է սուննիադավան զինված խմբերի, այդ թվում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դեմ։ Ըստ աղբյուրի՝ խոսքը հենց Ababil ԱԹՍ-ի մասին է, որն Իրանից հասել է Բաղդադի Ռաշիդ ավիակայան։ Չնայած որ ավիակայանում այս պահի դրությամբ ԱԹՍ-ի կայանման հետքեր չեն հայտնաբերել, ԱՄՆ գեներալներից մեկը շարունակում է պնդել՝ Իրանը հավելյալ անօդաչուներ է ուղարկել Իրաք նաև հուլիսի 3-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *