Շիրակում իրար բախված ՀՄՄ-ներից հրաժարվում է թե´ ՀՀ ԶՈւ-ն, թե´ ՌԴ ռազմաբազան

Այսօր՝ հուլիսի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկար է տարածել՝ նշելով, որ «Շիրակի մարզի Արևշատ գյուղի վարչական տարածքում 3 ՀՄՄ են բախվել իրար։ Շամշյանը հայտնում է, որ զինտեխնիկան հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում»։

Իրար բախված ՀՄՄ-ները  Նկարը՝ shamshyan.com-ից

Իրար բախված ՀՄՄ-ները
Նկարը՝ shamshyan.com-ից

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ՀՄՄ-ները չեն պատկանում ՀՀ զինված ուժերին։

Ենթադրություններ կային, որ դրանք Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի հետևակի մարտական մեքենաներն են, սակայն Ռազմինֆոյի հետ զրույցում Հայաստանում ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցչությունից հայտնեցին, որ «այսօրվա ընթացքում ոչինչ չի եղել, մեր անձնկազմը ողջ և առողջ է»։

Իրար բախված ՀՄՄ-ները  Նկարը՝ shamshyan.com-ից

Իրար բախված ՀՄՄ-ները
Նկարը՝ shamshyan.com-ից

Տեղեկացնում ենք նաև, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Ռազմինֆոյին հայտնեց, որ դեռևս ճշտումներ է անում, թե ում են պատկանում ՀՄՄ-ները, թեև ավելի վաղ իր հրապարակման մեջ նշել է, որ «БМП-ները ՀՀ ՊՆ հաշվեկշռում են հաշվառված»։

Նկարներից հնարավոր չէ հստակ պարզել, թե ում են պատկանում ՀՄՄ-ները, իսկ Շամշյանը դեռևս չի ներկայացնում խոշոր պլանով լուսանկարներ, որտեղ կերևա որևէ տարբերանշան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *