Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 9

Ուկրաինայի հարավ-արևելքում առաջին անգամ ապրիլի կեսերիցն սկսված հակամարտությունը շրունակվում է։  Ապստամբները վերջերս ստիպված են եղել լքել Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները, որը համարվում էր ռուսամետ մարտիկների միջնաբերդը։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուկրաինայի ԶՈւ դեսանտային զորքերը հակաահաբեկչական գործողության գոտում

Ուկրաինայի ԶՈւ դեսանտային զորքերը հակաահաբեկչական գործողության գոտում

21։30Ապստամբները Լուգանսկի օդանավակայանին տիրանալու հերթական փորձն են ձեռնարկել, որը սակայն ձախողվել է։ Ուժայինների հաղորդմամբ, ձեռնարկած գրոհի հետևանքով ապստամբները կորցրել են առնվազն մի քանի մարտիկ։ Վիրավորների ստույգ թվի վերաբերյալ տեղեկություն դեռևս չկա։

20։15-Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գոհունակություն է հայտնել երկրի հարավ-արևելքում ընթացող հակաահաբեկչական գործողության վերջին օրերին գրանցած հաջողությունների կապակցությամբ ու նաև նշել, որ մի քանի օրվա ընթացքում երկու անգամ կրճատվել է այն տարածքը, որը ներառված էր ուժայինների իրականացրած հատուկ գործողության օպերատիվ քարտեզում։

18։20Սլավյանսկում վերականգնվել է պետական գանձարանի աշխատանքը։ Սա նշանակում է, որ սոցիալական մի շարք վճարումներ, այդ թվում նաև կենսաթոշակների վճարումը կվերականգնվի։ Հիշեցնենք սակայն, որ սրա հետ մեկտեղ ուկրաինական մի շարք բանկեր ժամանակավորապես դադարեցրել են Լուգանսկի և Դոնեցկի իրենց մասնաճյուղերի աշխատանքը։

17։45-Ապստամբների շտաբը լրատվամիջոցներին հայտնվել է, որ ուժայինները շարունակում են հակաահաբեկչական գործողության գոտում կենտրոնանցել մեծաքանակ զորախմբեր։ Հիշեցնենք, ներկայումս ընթանում է ուժայինների բնորոշմամբ` վճռական գործողության պլանավորումը, ինչի արդյունքում կկոտրվեն դիմադրության բոլոր օջախները։

16։30-Ընդլայնվում է այն բանկերի ցանկը, որոնք ժամանակավորապես դադարեցնում են իրենց մասնճյուղերի աշխատանքը Դոնեցկում և Լուգանսկում։ Չորեքշաբթի, դրանց թվին են ավելացել «Պրիվատբանկ», «Պրոմինվեստ», և «Ռայֆֆայզեն» բանկերը։ Ավելի վաղ իրենց աշխատանքն այստեղ դադարեցրել էին 2 բանկ։

16։05-Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Դոնբասում ապստամբները հարձակվել են սահմանային երկու անցակետի վրա։ Հարձակումները լինում են հիմնականում գիշերային ժամերին։ Հրազենից բացի, ապստամբներն օգտագործում են նաև ականանետեր։

15։40-Ուկրաինայի անվտանգության ծառայությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ անցնող օրերին զինված ուժերի և ուժային այլ կառույցների ապրակետերի վրա կատարված հարձակումների հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 4 զինածռայող։

15։15-Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դիմել է երկրի ուժային կառույցներին՝ կոչ անելով ստուգել Գերագույն Ռադայի բոլոր պատգամավորներին՝ բացահայտելու համար, եթե վերջիններս որևէ կերպ աջակցություն են ցուցաբերել կամ ցուցաբերում Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում կռվող ապստամբներին։ Նման կապ վերհանելու դեպքում, ըստ  Յացենյուկի, պատգամավորները կզրկվեն իրենց անձեռնմխելիությունից ու կկանգնեն դատարանի առաջ։ Իր այս կոչի դրդապատճառները Յացենյուկը չի հստակեցրել։

14։30-Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իտալացի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ինքը խորհուրդ չէր տա որևէ մեկին մտածել անգամ Ղրիմի վրա հարձակվելու մասին։ Նա հավելել է՝ կա ազգային անվտանգության դոկտրին, որը հիմք ընդունելով Ռուսաստանը ստիպված կլինի դիմել համապատասխան միջոցների։

13։50Մոսկվայի դատարանը բավարարել է ՌԴ քննչական կոմիտեի միջնորդությունը և հեռակա ձերբակալել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին։ Նշվում է, որ առաջիկայում կիրականացվեն համապատասխան քայլեր՝ հեռակա ձերբակալության որոշումը գործնականում կյանքի կոչելու ուղղությամբ։

13։15-Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դատախազությանն ու արտգործնախարարությանը հանձնարարել է ճշտել ռազմաօդային ուժերում որպես նշանառու-օպերատոր ծառայող Նադեժդա Սավչենկոյի՝ Ռուսաստանում հայտնվելու և այնտեղ կալանավորվելու հանգամանքները։ Նշնեք, որ ռուսական կողմի հաղորդմամբ, Սավչենկոն Ռուսաստան է եկել որպես փախստական, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրան հայտնաբերել և կալանավորել են, ինչից հետո առաջադրել են մեղադրանք՝ օժանդակում սպանությանը։

12։40- Կրամատորսկում բանկոմատների մոտ հերթեր են։ Ուկրաինական աղբյուրները նշում են, որ բնակիչները ընդմիջումից հետո ստացել են թոշակներն ու աշխատավարձերը, և փորձում են գումարը կանխիկացնել։

11:10- Ռուսաստանի տարածքում  Ուկրաինայից աականանետից արձակված ական է պայթել, ինչի հետևանքով խոշոր եղջերավոր անասուններ են տուժել: Ականը պայթել է ռուս-ուկրաինական սահմանից 800 մետր հեռավորության վրա` Ռոստովի մարզում, տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *