Ադրբեջանը հայտնում է՝ առաջնագծում ադրբեջանցի հովիվը պայթել է ականի վրա

Ադրբեջանական կողմի տվյալներով՝ Ադրբեջանի Եվլախի շրջանի բնակիչ, 1964-ին ծնված Միրզա Վելի օղլու Համզաևը, որը ոչխարների հոտն արածեցնում էր առաջնագծի Աղդամի ուղղության հատվածում, վիրավորվել է ականի պայթյունի հետևանքով։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով Աղդամի շրջանի ոստիկանական բաժանմունքի տվյալներին, հովիվը ծանր վնասվածքներ է ստացել, նրա վիճակը գնահատվում է կրիտիկական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *