Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 29-հուլիսի 5

Հայկական զինուժի կորուստները 2014-ի հունիսին: Դիվերսիա` Տավուշում: 2013-ին Հայաստանը «Ալմազ-Անթեյից» գնել է ՀՕՊ համակարգերի պահեստամասեր: Հայաստանը պատրաստվում է ռադիոտեղորոշման կայան ձեռք բերել ՌԴ-ից:

-Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հունիսի 1-ից 30-ն ունեցել է 7 զոհ և 1 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 5-ով։

-Հուլիսի 1-ին ժամը 15։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունն է իրականացրել։ ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

-«Ալմազ-Անթեյ» ռուսաստանյան կոնցեռնը, որը զբաղվում է հիմնականում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի արտադրությամբ, 2013-ի հաշվետվությունում ուշագրավ տվյալներ է հրապարակել նաև Հայաստանին «Կաստա-2Ե2» ( ռուս.՝ «Каста-2Е2»)ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) վաճառելու, ինչպես նաև արդեն վաճառած ՀՕՊ համակարգերի պահեստամասերի մասին:

-Հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր արտադրող ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» կոնցեռնը հրապարակել է 2013-ի հաշվետվությունը, որտեղ ուշագրավ տվյալներ կան Հայաստանին «Կաստա-2Ե2» ( ռուս.՝ «Каста-2Е2») ռադիոտեղորոշման կայան (ՌՏԿ) վաճառելու հարցի վերաբերյալ։ Մանրամասներն` այստեղ:

-Հունիսի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բաթումում մասնակցել է Վրաստանի Պաշտպանության և անվտանգության համաժողովին: Համաժողովի շրջանակում ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը հանդիպել էՎրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Վախթանգ Կափանաձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի զինված ուժերի համագործակցությանը վերաբերող հարցեր:

-Հուլիսի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց և 17 տարվա ազատազրկման դատապարտեց ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան համար մեղադրվող, նրա ծառայակից Դավիթ Խաչատրյանին։ 17 տարուց 13-ը Լյուքս Ստեփանյանի սպանության համար է, 4-ն էլ՝ նրա մյուս ծառայակից Հրաչյա Սարգսյանին հասցրած հրազենային ծանր վնասվածքի համար։

-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և «Մարտական ծառայության» մեդալներով:

-Հուլիսի 2-ին ԵԱՀԿ առաքելությունն հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

-Հուլիսի 3-ին Դուշման Վարդանի զոհվելու 22-րդ տարելիցն էր: Ռազմինֆոյի պատմությունը Վարդան Ստեփանյանի մասին այստեղ:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

 

3 responses to “Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 29-հուլիսի 5

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *