Երևանում անցկացված միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի հայտարարությունը

ՄԱԿ-ի սկզբունքների եվ ստանդարտների հիման վրա ազգային եվ տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի  արդյունքներով հայտարարություն է տարածվել, որն էլ ներկայացնում ենք ստորև.

«Միջազգային կազմակերպությունների խաղաղարական գործողությունները կարևոր դեր են խաղում աշխարհի տարբեր տարածաշրջաններում կայունության և անվտանգության ապահովման գործում:

Այս ամենի հետևանքով առաջանում է պետությունների և միջազգային կազմակերպությունների խաղաղարական ներուժի հետագա զարգացման անհրաժեշտություն՝ ի շահ ավելի բարդ պայմաններում դրանց գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև համագործակցության ամրապնդման և խաղաղության պահպանման նպատակով:

Այդպիսի համագործակցության կարևոր ուղղություն է հանդիսանում խաղաղարական գործողությունների միասնական կամ համատեղելի դոկտրինալ մոտեցումների և ստանդարտների մշակումը, ինչը կմեծացնի հակամարտությունների և ճգնաժամերի կարգավորման գործում համագործակցող պետությունների և կազմակերպությունների փոխգործունեության սիներգիան:

Միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումն ընգծում է ՄԱԿ-ի խաղաղարական գործունեության գծով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի՝ 2014 թ. հունիսի 11-ին տեղի ունեցած բաց քննարկումների կարևորությունը, որի ընթացքում քննարկվեցին խաղաղարական գործունեության նոր միտումները:

Ֆորումը համարում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից արձակված գործընթացը կլինի էլ ավելի արդյունավետ, եթե ընդգրկի բոլոր շահագրգիռ կողմերին, և իր պատրաստակամությունն է հայտնում փորձագիտական մակարդակով մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հարցապնդման համաձայն խաղաղարական գործունեության վերանայման, հատկապես Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության շրջանակներում ՀԱՊԿ, այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և ՄԱԿ-ի միջև գործընկերային հարաբերությունների հաստատման մեխանիզմների մշակման գործին:

Միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումն ընգծում է պետական հաստատությունների ձևավորման կարևոր նշանակությունը՝ խաղաղարական գործողությունների ավարտական փուլերում պետությունների և հասարակական կազմակերպությունների կայուն կառույցների ստեղծմամբ, և ՄԱԿ-ի սկզբունքների վրա հիմնված երկխոսության դերը որպես պետությունների միջև և պետությունների ներսում առկա տարաձայնությունների և հակամարտությունների հաղթահարման միակ արդյունավետ միջոց:

Հատկապես այդ պատճառով օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող ժողովրդավարական ուժեղ ինստիտուտների ստեղծումը և դրանց սատարումը հանդիսանում են խաղաղարական գործունեության կարևորագույն գործիքներից մեկը: Ֆորումն առանձնահատուկ նշանակություն է տալիս հակամարտությունների խաղաղ հանգուցալուծման սկզբունքին՝ պահպանելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը` առանց որևէ փորձի նախապատվություն տալ դրանցից որևէ մեկին:

Ֆորումը վստահություն է հայտնում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է դառնալ խաղաղարական գործողությունների անցկացման գործուն կազմակերպություններից մեկը և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն իր լուման ներդնել Եվրասիական տարածածրջանում հակամարտությունների կարգավորման և ճգնաժամերի հաղթահարման, ժողովուրդների միջև խաղաղ համագործակցության զարգացման գործում»:

Հիշեցնենք, որ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *