Զորամասերից մեկում համակարգչային լսարան է բացվել

Հունիսի 27-ին Իջևանում տեղակայված զորամասերից մեկում բացվել է  հերթական համակարգչային լսարանը։ Նախաձեռնության հեղինակը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է։Այն իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարի հետ քննարկումների արդյունքում։ 

Համակարգչային լսարաններ զորամասերում

Համակարգչային լսարաններ զորամասերում

Լսարանները ներառում են համակարգիչներ, տպիչ, ծրագրային ապահովումներ, համապատասխան կահույք։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշում է, որ համակարգչային լսարանները մեծ արձագանք են գտել զինծառայողների շրջանում։

Նշվում է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ բացածլսարանները հագեցվում են նաև էլեկտրոնային գրականությամբ։

Երիտասարդական հիմնադրամը մշտապես պահում է կապն այն զորամասերի հետ, որտեղ բացվել են լսարաններ և անհրաժեշտության դեպքում իրականացնում տեխնիկական սպասարկում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *