Ռազմաօդային ուժերի և ՌԷՊ վարժանքներ Ֆրանսիայում` ՕՍԱ համալիրի կիրառմամբ

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի 48530 էսկադրիլիան Նանսի ավիաբազայում 2014-ի հունիսի 10-ից 12-ն անցկացրել է վարժանքներ, որոնց նպատակն էր հղկել ՌԷՊ ստորաբաժանումների և ռազմաօդային ուժերի փոխկապակցված գործողությունները հակառակորդի կողմից հսկվող օդային տարածքում: Այս մասին հայտնող հաղորդագրությունը տեղադրվել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կայքում:

ՕՍԱ ԶՀՀ-ն ֆրանսիական վարժանքների ժամանակ

ՕՍԱ ԶՀՀ-ն ֆրանսիական վարժանքների ժամանակ

Վարժանքների ընթացքում ՌԷՊ ստորաբաժանումներն իրականացրել են հակաօդային պաշտպանության ՕՍԱ (ռուս.՝ ЗРК ОСА) զենիթահրթիռային համալիրի ռադիոտեղորոշիչ կայանի ռադիոէլեկտրոնային ճնշում, մինչ ռազմաօդային ուժերի օդաչուները Mirage 2000 կործանիչներով իրականացրել են ուսումնական առաջադրանքի կատարում՝ պայմանական հակառակորդի կողմից հսկվող օդային տարածքում:

SA8-FR գաղտնանվան տակ անցկացվող վարժանքների ընթացքում ֆրանսիացի օդաչուները հղկել են նաև զենիթահրթռիային համալիրի կրակից խուսանավման իրենց ունակությունները։ Հարկ է նշել սակայն, որ ՕՍԱ զենիթահրթիռային համալիրը Ֆրանսիայի զինված ուժերում ուսումնական նպատակով օգտագործվում է դեռևս 2008-ից, թեպետ ժամանակակից մարտին պատճաշ կերպով պատրաստվելու համար ֆրանսիական կողմի համար գերադասելի կլիներ օգտագործել թշնամու դերը ստանձնող՝ հակաօդային պաշտպանության ավելի արդիական միջոցներ:

Խորհրդային նախագծման ՕՍԱ ԶՀՀ-ն նախատեսված է համազորային մարտում ցամաքային ստորաբաժանումները հակառակորդի օդային հարվածներից պաշտպանելու համար: 5 հոգանոց անձնակազմ ունեցող համալիրն ունակ է խոցել օդային թիրախները մինչև 23 կմ հեռավորության և մինչև 5 000 մետր բարձրության վրա: Համալիրը կիրառվել է մի շարք հակամարտություններում, այդ թվում նաև իրան-իրաքյան և վրաց-ռուսական պատերազմներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *