Զինվորական ծառայության մասին օրենքներում փոփոխություններ են կատարվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնցից երկուսը վերաբերում են Հայաստանում զինվորական ծառայության կազմակերպմանը: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահի ստորագրած ««Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մաuին» (Կ-5153-08.05.2014-ՍՀ-010/1) օրենքում մասնավորապես նշվում է, որ զինվորական պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Մինչ այդ հանրապետության նախագահը սահմանում էր միայն բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների ցանկը, իսկ մյուս պաշտոների ցանկը սահմանում էր պետական լիազոր մարմնի ղեկավարը (պաշտպանության նախարարը):

Զինվորականների ընտանիք Հաղթանակի զբոսայգում

Զինվորականների ընտանիք Հաղթանակի զբոսայգում

Փոփոխությունների արդյունքում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի 5-րդ պարբերությունը, որով նախատեսված էր, որ. «Ավագ եւ միջին հրամանատարական կազմերի զինվորական պաշտոններում առաջխաղացումը կատարվում է որակավորման կարգով»:

Փոփոխությունները ուժի մեջ են մտնելու 2014-ի հուլիսի 1-ից:

Նախագահի ստորագրած մյուս օրենքի՝ ««Զինծառայողների եվ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մաuին» (Կ-517-08.05.2014-ՍՀ-010/0) օրենքի փոփոխությունների համաձայն՝ հստակեցվել են զինծառայողների դրամական բավարարման դրամական օգնությունների հաշվարկման եւ հատկացման, զինծառայողների պարենային եւ իրային ապահովության հետ կապված խնդիրները: Նախատեսվել է, որ զինծառայողների դրամական ապահովությունն այսուհետ իրականացվելու է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» (Կ-358-03.10.2013-ՍՀ-010/3) օրենքով սահմանված սկզբունքներով, իսկ դրանց կատարումն ապահովող որոշումները պիտի կայացնի կառավարությունը:

Դրամական բավարարման պայմանների հստակեցումից բացի, «Զինծառայողների եվ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»(ընդունվել է 27.10.1998) օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում զինծառայողները, ինչպես նաև քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողները, այսուհետ պետական բյուջեի միջոցների հաշվին կարող են ստանալ պարենային եւ իրային ապահովություն, սրա կարգը սահմանելու է կառավարությունը:

Կարգը ներառում է սննդով եւ իրային միջոցներով ապահովման ենթակա անձնակազմի շրջանակը, հատկացվող սննդի տեսականին ու դրանց օրական չափաբաժինները, ինչպես նաեւ իրային միջոցների ցանկը: Կառավարության սահմանած դեպքերում իրային ապահովությունը կարող է փոխարինվել դրամական փոխհատուցմամբ:

Սահմանված կարգի համաձայն՝ մի շարք դեպքերում զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին (ամուսին, զավակներ եւ համատեղ բնակվող ծնողներ) նախատեսված է տրամադրել դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով (օրենքի 30.1 հոդվածի 7-9 կետեր):

Փոփոխությունների մասին օրենքը ուժի մեջ կմտնի 2014-ի հուլիսի 1-ից, սակայն դրա կատարումն ապահովող կառավարության ու պաշտպանության նախարարության մի շարք որոշումներ կընդունվեն ևս 6 ամիս ժամկետում՝ մինչև 2014-ի ավարտը:

Ըստ կառավարության՝ օրենքի ընդունումը կբերի ոչ միայն զինծառայողների դրամական բավարարման պայմանների հստակեցմանը, այլև գրավիչ կդարձնի զինծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *