Թուրքիայի օդային տարածք է ներխուժել անհայտ ինքնաթիռ

Թուրքիայի օդային տարածք է ներխուժել անհայտ պետության անհայտ տեսակի ինքնաթիռ, որը շուրջ 4 րոպե է անցկարցել թուրքական սահմանների ներսում։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ինքնաթիռը, որի տեսակն ու պատկանելությունը չի հաջողվել որոշել, հունիսի 23-ի ցերեկը Դարդանելի կողմից հատել է թուրքական օդային սահմանը, սակայն 4 րոպե անց հեռացել։

Ինքնաթիռը թռել է 10.1 կմ բարձրության վրա և մոտ 2 կմ խորացել Թուրքիայի օդային տարածքում։ Չի նշվում, թե արդյոք թուրքական կողմն օդ է բարձրացրել ինքնաթիռներ՝ որսալու «սահմանախախտին»։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիան տեղեկացրել են ֆրանսիական ռազմական ինքնաթիռի կողմից իր օդային սահմանը խախտելու մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *